Հանգիստ Արաբական Միացյալ Էմիրություններում

Օգտակար խորհուրդներ

Դուբայ հանգիստ / Մեր մասին


 


Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Dubai Travel ապրանքային նշանի ներքո. մասնագիտացած է Դուբայի և այլ Էմիրությունների ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:


Առաջարկում ենք հանգիստը Դուբայում ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Դուբայ, Շարժա, Ֆուջեիրա և մնացած էմիրություններում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում:


Ունենք ծովափնյա հանգիստ Դուբայում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Արաբական Միացյալ Էմիրություններ տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում:


ԻՆՉՈՒ՞ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

 Գիտենք Էմիրություններում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 8 տարի աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ:

 Արաբական Միացյալ Էմիրությունների տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ մասնագիտացված ենք. աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ: ՈՒղիղ աշխատելու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը:

 ՈՒնենք ամենաշատ գործընկերները Էմիրություններում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 8 տարի "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում ենք գործընկերներ միայն Էմիրություններում, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ: Ամենաշատ գործընկերներ ունենալու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների բազմազանությունն ու խելամիտ գինը:

 Միայն մեկ ուղղությամբ աշխատելով՝ ստեղծել ենք գործընկերների մեծ ցանց առանձին վերցրած երկրում (Արաբական Միացյալ Էմիրություններ), ովքեր, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կլուծեն ձեր հանգստի ընթացքում պատահաբար ծագած այս կամ այն խնդիրը՝ 24/7 ռեժիմով:

 Էմիրություններում մեր առաջարկած էքսկուրսիաները ամենամատչելիներից են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց առաջարկներից ընտրում ենք մեր տուրիստին հարմար տարբերակը:

 Եթե չեք հավանի մեր գործընկերների առաջարկած էքսկուրսիաները՝ կվերադարձնենք գումարը:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

 

Հաճախ տրվող հարցեր




Հաճախ տրվող հարցեր
 

Հարց.
1. Արդյո՞ք քրիստոնյաներին մուսուլմանները Էմիրաթներում նորմալ են վերաբերվում:

Պատասխան.

Այո, միանշանակ: Չկա ոչ մի խտրականություն մաշկի գույնի, դավանանքի առումով: Եթե կարգապահական խախտումներ չեք կատարում, ապա հանգստի այդ սահմանափակ օրերի ընթացքում (5, 7, 10 կամ 15 օր) Ձեզ կզգաք տեղաբնակ հասարակության լիիրավ անդամ:


Հարց.
2. Արդյո՞ք ապահով է ընտանիքով Արաբական Միացյալ Էմիրությունում հանգստանալը:

Պատասխան.

Շատ ապահով է և անվտանգ: Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը հասել է ցնցող արդյունքների` օրենքի ու դավանանքի ուժով հանցագործությունները հասցնելով մինիմալի: Արաբական Միացյալ Էմիրությունները` ընդհանրապես, Դուբայը` մասնավորապես, հիրավի, կարելի է համարել աշխարհի ամենաապահով վայրը հանցագործությունների թվի առումով:


Հարց.
3. Էմիրություններում անհրաժե՞շտ է անձնագիրը մշտապես պահել ձեռքի տակ:

Պատասխան.

Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա: Բավական է ունենալ անձնագրի և վիզայի պատճեները: Անձնագիրը կորցնելիս՝ օդանավակայանում անախորժություններ կունենաք:


Հարց. 4. Առողջության համար վնասակա՞ր է ԱՄԷ-ի կլիման:

Պատասխան.

Վնասակար է ոչ այնքան շոգը, որքան ջերմաստիճանի տատանումը փողոցից կոնդիցիոներով սրահ և հակառակ տեղաշարժվելիս: Ցանկալի է խմել օրը մինիմում 6 բաժակ ջուր` որպեսզի խուսափենք ջրազրկումից: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել շատ մրգեր ու բանջարեղեն, խմել կաթնաթթվային խմիչք` մարմնի հովացման համար:


Հարց. 5. Կարո՞ղ են հայերը ԱՄԷ-ում իրենց զգալ հարմարավետ, եթե անգլերենին չեն տիրապետում:

Պատասխան.

Այո´: Ամեն տարի ԱՄԷ է գալիս մոտ 1 մլն ռուսախոս ճանապարհորդ ԱՊՀ երկրներից, այնպես որ տեղական շուկան հասցրել է ադապտացվել լեզվին: Բազմաթիվ խոշոր ու մանր խանութներում, բարձրակարգ և էկոնոմ հյուրանոցներում կա ռուսալեզու անձնակազմ:


Հարց. 6. Դուբայում ու՞մ թողնել թեյավճար և որքա՞ն:

Պատասխան.

Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ռեստորաններում թեյավճարը ներառված է սպասարկման արժեքում (service charge 16%): Բայց եթե մենյուում այդ նշումը չկա, ապա հաշիվը "փակելիս" լրացուցիչ թողեք գումարի 10%-ը: Օդանավակայանում և հյուրանոցում բեռնակրին սովորաբար տալիս են 5-10 դիրհամ (մոտ 650 - 1300 դրամ):


Հարց. 7. Ճի՞շտ է, որ մարդկանց ներկայությամբ համբուրվել չի կարելի:

Պատասխան.

Ավելի քան ընկերական զգացմունքների դրսևորումը հասարակական վայրերում արգելված է. նախատեսվում է խոշոր տուգանք և դեպորտացիա:


Հարց. 8. Ի՞նչ զգեստ հագնել հասարակական վայրերում:

Պատասխան.

Փարանջա հագնել պետք չէ, բայց հիշենք, որ ԱՄԷ-ն մահմեդական երկիր է: Խուսափեք մինի կիսաշրջազգեստից, խորը դեկոլտեից և մերկ մարմնի վրա թափանցիկ զգեստից: Շարջան ամենապահպանողական էմիրությունն է, ուստի այստեղ ամենախիստ վերաբերմունքն է "անհարիր" հագուստին: "Բաց" հագուստով պրոբլեմներ կունենաք ոչ միայն ոստիկանների հետ, այլ՝ նաև տեղացիների, որոնք կսկսեն "ռոմանտիկ" առաջարկներ անել:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Ֆուջեիրայում կա, Դուբայում չկա




Ֆուջեիրայում կա, Դուբայում չկա
 

Ամենից հաճախ ինչ զգացողություններ են մեզ մոտ առաջանում, երբ լսում ենք “ցլամարտի” մասին:

Միանգամից ասեմ, որ իսպանական կորիդա (ցլամարտ) ներկայացմանը կտրուկ բացասական եմ վերաբերվում, քանզի ինչ էլ մեզ ասեն սովորույթների և նմանատիպ այլ բաների մասին, իմ կարծիքով, կորիդան՝ ցուլի ամենասովորական սպանություն է:
Իսկ այդ բոլոր խոսակցությունները "մենամարտի" և այլնի մասին, որոնք արդարացնում են այդ սպանությունը՝ "չար դևի" հորինվածքներ են: Սակայն, ցավոք սրտի, բոլոր արյունալի տեսարանները՝ գլադիատորների մենամարտերից սկսած և ավարտված գլխատումներով բազմամարդ հրապարակներում (անգամ մեր օրերում) ամբոխի մոտ միշտ էլ պոպուլյար են:
#
Սակայն կան նաև ընդունված բացառություններ, երբ, օրինակ, ցլամարտերը կարելի է համեմատել մարզական միջոցառման հետ, որտեղ ոչ մի "արյուն" չկա, առավել ևս՝ զոհեր: Այդպիսի մարտեր անցկացվում են Ֆուջեյրա էմիրությունում, որն, ինչպես գիտեք, մտնում է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմի մեջ:
Ֆուջեյրայում դա ամենադիտվող և տարածված մարզաձևն է: Ցլամարտերը արդեն սովորույթ են դարձել այդ էմիրաթի համար. տվյալ մարզաձևը արդեն շատ տարիներ հանդիսանում է արաբ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության մասնիկը:

Յուրաքանչյուր ուրբաթ, բացառությամբ ամռան ամիսների, 16:00-ից մինչև 19:00 ԱլՖուջեյրայի և Կալբայի սահմանին, հատուկ հարմարեցված մարզադաշտում հավաքվում են գրավիչ տեսարանի բազմաթիվ սիրահարներ: Բոլորն անհամբերությամբ ուզում են իմանալ, թե որ ցուլը այսօր կդառնա ուժեղագույնը՝ հաղթող դուրս կգա:

Կրկնում եմ, որ Ֆուջեյրայում ցլամարտերը հենց մարզական միջոցառում են համարվում, որտեղ հիմնական նպատակը որևէ մեկին սպանելը չէ (կամ վիրավորել կամ հաշմեցնել) այլ ցույց տալ սեփական ուժը, համառությունը և "պոզահարել" հակառակորդին: Ասեմ ավելին, դատավորը (կա դատավոր, ինչպես ցանկացած սպորտաձևում) ուշադիր հետևում է ցլերին և նվազագույն կասկածի դեպքում, երբ ցուլը կարող է ստանալ հնարավոր վնասվածք, միանգամից դադարեցնում է մարտը:

Մարտը սկսվում է նրանից, որ ցլերին մոտեցնում են իրար և, պարանների օգնությամբ իջեցնելով գլուխները, բառացի՝ տալիս են ճակատ-ճակատի: Իսկ հետո արդեն "մարտի է բռնվում" ցլային բնազդը. ինչպես հայտնի է՝ ցուլերը չեն սիրում զիջել: Ցուլի "խնդիրն է" ճանապարհից հեռացնել հակառակորդին և ստիպել նրան փախուստի դիմել: Չափազանց գեղատեսիլ է...

Ցլերը մռնչում են, ակնակապիճներից դուրս պրծած "արյունով լցված" աչքերով, սմբակներով խփում են գետնին (դաշտը նախապես հատուկ խոնավացնում են, հակառակ դեպքում ցլերը չեն երևա բարձրացած "ավազամրրիկի" մեջ)... բերանից հոսող փրփուր... ոգևորված հանդիսականները տրիբունաներից երբեմն այնպես են գոռում, որ խլացնում են անգամ ցլերին: Ցնցող տեսարան է... Դա տեսնել է պետք:

Ցլամարտը երկար չի տևում. մոտ 10 րոպե, հետո մի փոքր դադար, և արենա են դուրս բերում նոր զույգի:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Օգտակար խորհուրդներ, տեղեկատվություն




Օգտակար խորհուրդներ, տեղեկատվություն
 

Արաբական Միացյալ Էմիրություններում ընդունված չէ փողոց դուրս գալ ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող եք հայտնվել բանտում), արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց): Սակայն զբոսաշրջիկների կտրուկ աճի հետևանքով ավանդույթները մոտենում են եվրոպական նորմերին:
*
Ամուսնացած կանանց ձեռքից բռնել չի կարելի:
*
Մզկիթ և արաբի տուն մտնելիս հանեք կոշիկները: Եթե տան տերը Ձեզանից առաջ տուն է մտնում կոշիկներով, այդ դեպքում կարելի է:
*
Արաբները երկար են հիշում վիրավորանքները: Վրեժ լուծելը արաբների մոտ "մշակույթ" է: Վրեժը կարող է լուծվել տասնյակ տարիներ հետո:
*
Տեղի բնակիչներին կտրականապես խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչք:
*
Մուսուլմանական երկրում գործընկերոջ հետ պետք է հաստատել փոխհամաձայնություն: Հանդիպումը սկսվում է ձեռքսեղմամբ, որի ժամանակ պետք է նայել գործընկերոջ աչքերի մեջ:
*
Ողջույնի ժամանակ չի կարելի ձեռքում պահել ծխախոտ կամ ձեռքը դնել գրպանում:
*
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները չեն սիրում շտապել, չեն սիրում ռիսկի դիմել:
*
Եթե թեյավճարը մտցված չէ հաշվի մեջ, ապա բավարար է նաև թողնել ընդհանուր հաշվի 10%-ը: Թեյավճար պետք է թողնել միայն լավ սպասարկումից հետո:
*
Դուբայի մետրոյում արգելվում է ուտել և խմել ինչպես վագոնների մեջ, այնպես էլ` կայարաններում: Արգելվում է նաև քնել, ծխել, տեղափոխել կենդանիներ, հեծանիվ և ալկոհոլային խմիչքներ: Ստոպ-ազդանշանի անհարկի օգտագործումը կարժենա 570 դոլար տուգանք:
*
Քաղաքային համայնապատկերը լուսանկարելու համար լավագույն վայրը մետրոյի վերջին վագոնն է:
*
Շարժան ամենա "ոչ ալկոհոլային" էմիրաթն է, որտեղ առավել խիստ են իսլամական ավանդական նորմերը: Ալկոհոլը բացառապես արգելված է և չի թույլատրվում անգամ հյուրանոցներում: Շարժայում ծովում լողալ կարելի է միայն հյուրանոցի մասնավոր լողափում:
*
Ռամադանի (սուրբ ամիս) ժամանակ մուսուլմաններին արգելվում է օրվա լույս ժամերին սնունդ ընդունել: Տուրիստներին այդ օրերին սնունդ ընդունել հասարակական վայրերում պետք չէ: Ինչպես նաև պետք չէ դրսում ծխել ու ծամոն ծամել: Ձեր նման պահվածքով կվիրավորեք իսլամի հետևորդներին: Ռամադանը մահմեդական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ՝ բանտարկության:
*
Լողազգեստով լինել կարելի է միայն ծովափին կամ հյուրանոցի լողավազանի մոտ: Մնացած դեպքերում հագուստը շատ բաց չպետք է լինի:
*
Հիշեք "աջ ձեռքի" կանոնը. ինչ որ բան վերցրեք, տվեք միայն աջ ձեռքով: Կերակուրը և խմիչքները պետք է տալ և վերցնել աջ ձեռքով: Արաբի ձեռքը սեղմեք աջով: Ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր:
*
Խոսելիս ձեռքը թափահարել պետք չէ, հատկապես ծխախոտով:
*
Աղոթող արաբին խանգարել չի կարելի: Պետք չէ լուսա կամ վիդեոնկարահանել: Աղոթողների մոտով անցնել հետևի կողմից:
*
Ոչ մի դեպքում չի կարելի մուսուլմանին ալկոհոլային խմիչք նվիրել:
*
Անձնագիրը թողեք հյուրանոցում: Եթե անձնագիրը ծովում թրջեք կամ կորցնեք, ոստիկանության հետ լուրջ խնդիրներ կունենաք:
*
ԱՄԷ-ում հանցագործությունը համարյա բացակայում է: Հանգիստ կարող եք գիշերը փողոցով քայլել. Ձեր վրա չեն հարձակվի, չեն թալանի (որպես կանոն): Եթե իր եք կորցրել, ապա գտնելու դեպքում անպայման կվերադարձնեն (որպես կանոն):
*
Հասարակական վայրում կամ ծովափում ալկոհոլի ընդունումը կհանգեցնի ադմինիստրատիվ պատասխանատվության: Արբած վիճակում փողոց դուրս գալով հնարավոր է հայտնվեք բանտում:
*
Էմիրաթից էմիրաթ ալկոհոլ տեղափոխել չի կարելի:
*
Թմրանյութ օգտագործելու համար նախատեսված է երկարատև ազատազրկում, իսկ ներկրման ու տարածման համար` մահապատիժ:
*
Պետք չէ փորձել արաբուհու հետ ծանոթանալ: Կնոջը հպվելու կամ նկարահանելու, ակնապիշ նայելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
*
Մեծ տուգանք է նախատեսված աղբը աղբամանի մեջ չգցելու համար: Կտուգանվեք, անգամ այն դեպքում, եթե աղբը ուղղել եք աղբաման, սական այն ընկել է կողքը:
*
Կտուգանվեք կամ կազատազրկվեք, եթե հասարակական վայրում հայհոյեք կամ սպառնաք զրուցակցին:
*
Կաշառք տալու փորձ չանեք: Էմիրաթներում կաշառք տվողին ավելի խիստ են պատժում, քան վերցնողին:
*
Ոստիկանից վախենալ պետք չէ: Կարող եք հանգիստ մոտենալ և հարցով դիմել: Հավատացած եղեք, որ նրանք սիրով կպատասխանեն, կուղեկցեն:
*
Մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելը նախատեսում է "աստղաբաշխական" տուգանք, որի չափը կարող է հասնել մինչև 1500$:
*
Ավտոսիրողներին տեղեկացնում ենք, որ Էմիրություններում ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ոստիկանությանը դեպքի վայր կանչելը պարտադիր է, ի տարբերություն մեր երկրի, երբ հնարավոր է սպասել ԱՊՊԱ-յի կամ տեղում պայմանավորվել ու հեռանալ դեպքի վայրից: Դուբայի փողոցներում ճանապարհային ոստիկանություն կտեսնեք հազվադեպ, սակայն ռադարները, տեսա և ֆոտոխցիկները ամենուր են: Ոստիկանության հեռախոսահամարն է` 999:
*
Ամռանը Էմիրություններում ծովափնյա հանգստի մեկնող մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ափում եղեք արևի ցածր ինտենսիվության ժամերին՝ 09:00 -11:00 և 16:00-19:00: Արևային հարված չստանալու համար պետք է լողափում մնալ հնարավորինս կարճ ժամանակահատված: Սկզբի համար պետք է ստվերից (հովանոց, տենտ) դուրս գալ 5-10 րոպեով, հետո 10-20 րոպեով անցնել ստվեր: Աստիճանաբար արևի տակ անցկացնելու րոպեները կարող եք ավելացնել:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Արդյունքում՝ քրիստոնեական խաչ




Արդյունքում՝ քրիստոնեական խաչ
 

Դուբայում Բուրջ ալ Արաբ հյուրանոցը նման է կայմով առագաստանավի: Տեֆլոնային հյուսվածքից պատրաստված առագաստը հյուրանոցին յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում:
"Առագաստ" հյուրանոցը կառուցվել է ափից 280 մետր հեռավորության վրա գտնվող արհեստական կղզու վրա` ծովում:

Իսկ ինչու՞ Արաբական ծոցից նկարված Բուրջ ալ Արաբ հյուրանոցի շատ քիչ լուսանկար կա: Իսկապես հյուրանոցի համարյա բոլոր լուսանկարները, որոնք կարելի է տեսնել ամսագրերում, զբոսաշրջային տպագիր նյութերում, գովազդում կատարված են ցամաքի կողմից:

Բուրջ ալ Արաբ հյուրանոցը ծովի կողմից (Պարսից ծոց) կոմերցիոն նպատակով լուսանկարելն արգելվում է, որովհետև այդ ռակուրսից երևում է հսկա խաչը՝ քրիստոնեության խորհրդանիշը:

Եթե հյուրանոցին նայեք Արաբական ծոցի կողմից, ապա կտեսնեք, որ "կայմը" և հենց հյուրանոցը միասին շատ նման են քրիստոնեական խաչին: Դա հասկացել են այն բանից հետո, երբ արդեն կառուցել վերջացրել են: Քրիստոնեական խաչի բարձրադիր "հավերժ" պատկերը մահմեդական երկրում:
"Առագաստ" հյուրանոցի ճարտարապետ բրիտանացի Թոմ Ռայթն ասել է, որ դա միտումնավոր չի արել:



Համացանցում այս ռակուրսով շատ քիչ լուսանկարներ կան: Նկատեցի՞ք խաչը:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Ինչպե՞ս չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս




Ինչպե՞ս չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս
 

Որպեսզի Դուբայ մեկնելիս վստահ լինեք, որ վճարում եք ճիշտ ընտրած հյուրանոցի համար, բավական չէ կողմնորոշվել միայն տվյալ հյուրանոցային սենյակի գինն ու պայմանները համեմատելով:

Մեր գրասենյակում Ձեզ կարող եմ առաջարկել ընտրություն կատարել Դուբայում 650-ից ավել հյուրանոցների ցանկից: Դրանց մեջ կան շատ տարբեր գնային առաջարկներ` սկսած օրը 30 $-ին համարժեք դրամից մինչև օրը 30000 $-ին համարժեք դրամ արժողությամբ սենյակներ:

Մի շարք առաջարկներ կան միջին գնային սահմանում: Նույն գնային սահմաններում և, համարյա, բնակվելու նմանատիպ պայմաններ ունեցող հյուրանոցային համարներ ընտրելիս ուրիշ ի՞նչ չափորոշիչի վրա ուշադրություն դարձնել:

Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք և չեք պատրաստվում ժամանակի մեծ մասն անցկացնել հյուրանոցային համարում, ապա հյուրանոցի ընտրության հարցում, գնային կողմնորոշումից զատ Ձեզ հարկավոր է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք. հաշվի պետք է առնեք, թե արդյոք ընտրած հյուրանոցի մոտակայքում կա՞ մետրոյի կայարան:

Քաղաք Դուբայն իր տարածքով գերազանցում է Երևանը: Ի տարբերություն մեր մայրաքաղաքի, որտեղ առատորեն կհանդիպենք ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, Դուբայում հասարակական տրանսպորտը թույլ է զարգացած: Նման պայմաններում հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայության հարմարավետ մեքենաներն են:

Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Դուբայի տաքսիի տարիֆով 1 կմ-ը մոտ 210 դրամ է: Նստելավարձը՝ 400 դրամ (դիսպետչերի միջոցով կանչելու դեպքում՝ 800 դրամ): Մինիմալը մոտ 1300 դրամ է:
Արդեն տեսնում ենք, թե որքան բարձր է սակագինը` համեմատած երևանյանի: Սրան գումարենք այն իրավիճակը, որը ստեղծվում է քաղաքի բազմաթիվ ճամփաբաժաններում. լուսաֆորի տակ կայանած տաքսիում հաշվիչը շարունակում է աշխատել րոպեավճարային սակագնով: Իսկ նման կայանումները մի քանիսն են և տևական են, քանի որ Դուբայի խաչվող ճանապարհները հիմնականում 3-ից 6-ն են. երկար է պետք սպասել մինչ լուսաֆորը կբացի քո մեքենայի ճանապարհը:
Արդյունքում, 4 կմ ճանապարհը կկազմի մոտ 1400 դրամ, այնինչ Երևանում հաշվում են մինիմալ` 600 դրամ: Ավելի երկար ճանապարհին այդ տարբերությունը նվազում է, բայց սակագինը կրկին մեր հայրենակիցների օգտին չի գործում. 10 կմ ճանապարհի համար Դուբայում կվճարեք մոտ 1800-2400 դրամ:

Դուբայի տաքսու տարիֆով 1 կմ-ը մոտ 210 դրամ է: Նստելավարձը՝ 400 դրամ:
Դուբայում մեկ տեսարժան վայրից մյուսը, մեկ առևտրային կենտրոնից մյուսը տեղափոխվելու համար բավական երկար ճանապարհ պետք է անցնեք: ՈՒստի ստացվում է, որ Դուբայում տաքսիներով երթևեկելը նպատակահարմար չէ: Այստեղ օգնության է հասնում քաղաքային մետրոն:

Դուբայում մի քանի անգամ հանգստացած մեր հայրենակիցները լավ գիտեն մետրոյով երթևեկելու նպատակահարմարության մասին: Նրանք նախընտրում են հյուրանոցային համար ամրագրել այնպես, որ տաքսիներով երթևեկելը հասցնեն մինիմալի:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Էմիրաթներում վերցնե՞լ տրանսֆեր, թե՞ չվերցնել




Էմիրաթներ մեկնելիս վերցնե՞լ տրանսֆեր, թե՞ չվերցնել
 

Հիշեցնեմ, որ տրանսֆերը դա զբոսաշրջիկի տեղափոխման ծառայությունն է օդանավակայանից դեպի հյուրանոց, հյուրանոցից` օդանավակայան:

Սա շատ հարմար ծառայություն է հիմնականում այն զբոսաշրջիկների համար, ովքեր երկիր են մուտք գործում առաջին անգամ և ծանոթ չեն տեղանքին, հյուրանոցի տեղակայմանը:

Հարմար է, բայց թանկ է: Թանկ է, քան տաքսիով հյուրանոց հասնելը, կամ հյուրանոցից` օդանավակայան:

Այլ պետություններում տրանսֆերի գներին ծանոթ չլինելով, բայց լիարժեք տեղյակ լինելով Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող տրանսֆերի և տաքսի ծառայությունների տարիֆներին` նշեմ, որ տաքսու գունային տարբերանշանով (բոլոր այդ տաքսիները պետական են և մասնավորից տարբերվում են կիլոմետր/գին հարաբերությունը հստակ պահպանելով) մեքենաներով օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տեղափոխումից (տրանսֆեր) օգտվելիս: Կարծում եմ նույն տրամաբանությունը գործում է նաև այլ երկրների համար:

Արժե՞ արդյոք թվացյալ հարմարավետության համար վճարել բարձր գին, եթե կարելի է ուղղակի կատարել ստորև պարզ հրահանգները, որոնք սիրով տալիս եմ մեր հաճախորդներին, և տնտեսել որոշակի գումար:

Օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տրանսֆերից օգտվելիս:

Օդանավակայանում ցանցաթաղանթի և անձնագրի ստուգումներն անցնելուց հետո հետևեք տուրիստների հոսքին, որը տանում է դեպի ելք:
Լեզվի իմացություն պետք չէ ելքը գտնելու համար: Չէ որ, օրինակ, ցանցենու ստուգում անցնելիս ոչ ոքից չեք հարցնում, թե ինչպես կանգնել և շարժվել. ամեն ինչ հասկանալի է շրջապատի գործողությունները վերլուծելով, ինստրուկտորի ժեստերին հետևելով:

- Օդանավակայանից դուրս բազմաթիվ մարդիկ մեքենաներով սպասում են իրենց հարազատներին, ընկերներին կամ նրանց, ովքեր, նախօրոք, տուրիստական ընկերության գրասենյակում տրանսֆեր են պատվիրել:

Այդ տարածքում շատ են տաքսիները, որոնց վարորդները կամ դրսում, կամ ղեկին սպասում են հաճախորդի: Նրանց կանչելու համար օտար լեզվին և մշակույթին ծանոթ լինելը պարտադիր չէ. բարձրացրեք ձեռքը և հայացքով կանչեք: Չկասկածեք, որ Ձեզ չեն հասկանա:
Վարորդին ցույց տվեք տուրիստական գործակալության տրամադրած վաուչերը, որտեղ նշված է հյուրանոցի անունը, իսկ վաուչեր չլինելու դեպքում հնչեցրեք հյուրանոցի անունը: Վարորդն իր ողջ պահվածքով կցուցադրի, որ գիտե թե ուր տանի: Եթե չիմանա, ապա ներողություն կհայտնի, և դուք կկանչեք այլ տաքսի: Հավատացնում ենք, որ, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր ամենաշատը երեք վարորդից մեկը կիմանա Ձեր հյուրանոցի տեղակայումը: Դուբայը տուրիստական տարածք է, ուստի տաքսիստները լուրջ շահագրգռված են հյուրանոցի տեղակայումները սերտել:
Ահա: Տրանսֆեր ծառայություն պետք չեկավ: Տնտեսեցիք (1.5-2.5 անգամ):

- Հավանաբար Դուք չեք դիմացել Դուբայում ապրանքների էժան գների գայթակղությանը և վերադարձին Ձեզ հետ գնումների մեծ պայուսակներ ու ճամպրուկներ կլինեն: Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցների կողմից կամ Ձեր կողմից կանչված տաքսու վարորդը սիրալիր կօգնի բեռները տեղավորել բեռնախցում և ապահով կհասցնի օդանավակայան: Տրանսֆեր ծառայության վարորդի օգնությունը և հետագա բոլոր գործողությունները նույնն էին լինելու ինչ տաքսիստինը՝ եթե տրանսֆեր ամրագրած լինեիք:
Մեկնելիս էլ տրանսֆեր ծառայության բացակայությունը չփչացրեց իրավիճակը: Կրկին տնտեսեցիք:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Տուրիստական բժշկական ապահովագրություն Արաբական Միացյալ Էմիրություններում




Տուրիստական բժշկական ապահովագրություն Արաբական Միացյալ Էմիրություններում
 

Տուրիստական բժշկական ապահովագրությունը ԱՄԷ-ում պարտադիր չէ:

Աստված մի արասցե՝ դժբախտ պատահարի զոհ ցանկացածս կարող է դառնալ: Այդ պահին անպաշտպան ես զգում անգամ Հայաստանում: Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում այդպիսի իրավիճակում հայտնվելիս չես էլ կարող օգնության կանչել հարազատներիդ, ընկերներիդ...

Այդ դեպքում, իհարկե, տուր օպերատորը իր վրա կվերցնի Ձեր բուժման ծախսերը: Եթե հայաստանյան տուրիստական գործակալության հետ կնքել եք տուրիստական պայմանագիր, ապա, համաձայն բժշկական ապահովագրության բացակայության մասին կետի, հավանաբար, Դուք էլ հետագայում կոմպենսացնելու եք ծախսերը:

Բուժօգնությունը Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվում է բարձր մակարդակի վրա, որի գինը նույնպես բարձր է: Ինչու՞ նախապես չապահովվել և չապահովագրվել` խուսափելով հավանական քաշքշուկից և գումարի գերկորստից, այն դեպքում, երբ մի քանի տասնյակ հազար դոլար կամ եվրո գումարի չափով տուրիստական բժշկական ապահովագրության համար վճարելու եք ընդամենը մի քանի հազար դրամ:


Արաբական Միացյալ Էմիրություններում ճանապարհորդական ապահովագրության տարիֆներին ծանոթանալու, ապահովագրվելու համար դիմեք ձեր տուրիստական ընկերության մենեջերին:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am

Իրեր, որոնք դեպի Էմիրաթներ ավիափոխադրումների ժամանակ արգելված են նաև ուղեբեռում




Իրեր, որոնք դեպի Էմիրաթներ ավիափոխադրումների ժամանակ արգելված են նաև ուղեբեռում
 

. Բոլոր տեսակի թմրամիջոցներ, ներառված՝ հաշիշ, կոկաին, հերոին, կակաչ և դեղահաբեր, որոնք առաջացնում են զգայապատրանքներ (հալուցինացիա)

. Ապրանքներ բոյկոտի ենթարկված երկրներից

. Պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ, իրեր և գրականություն

. Իսրայելական ծագման, կամ իսրայելական ապրանքանշանով, կամ իսրայելական պատկերանշաններով ապրանքներ

. Փղոսկր կամ ռնգեղջյուրի եղջյուր

. Մոլախաղերի միջոցներ և սարքավորումներ

. Ձկնորսության եռաշերտ ցանց

. Բնագիր փորագրանկարներ, փորագրանկարներ, վիմագրություններ, ցանկացած նյութից քանդակներ և արձաններ

. Օգտագործված անվադողեր

. Ռադիոակտիվ կեղտոտվածությամբ նյութեր

. Հակաիսլամական և ծայրահեղական գրականություն

. Կեղծված տարադրամ

. Պատրաստի և տնական սնունդ



~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Dubai.Dubaitravel.am



ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ
տուրիստական ընկերություն

Երևան, Չարենցի փող., 44 շ.
Բջջ. 098 542042