Մեր մասին

Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Դուբայ Թրավել ապրանքային նշանի ներքո. մասնագիտացված ենք Դուբայի և այլ Էմիրությունների ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:
 

Dubai Travel tour company

Մեր մենեջերները կարող են առաջարկել Դուբայում հանգիստ կազմակերպելու ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Առաջարկում ենք հանգիստը Դուբայում ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Դուբայ, Շարժա, Ֆուջեիրա և մնացած էմիրություններում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում: Ունենք ծովափնյա հանգիստ Դուբայում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

Ներկայումս մեր ընկերությունն ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Արաբական Միացյալ Էմիրություններ տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում: Էքսկուրսիաներին ծանոթացեք այս կայքում. Դուբայ.հայ

 

Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի ծովափնյա հանգիստը:

Մեր սկզբունքներն են՝

 

• հարգել Հյուրին (մեր ընդունմամբ Դուք հաճախորդ չեք, այլ՝ ՀՅՈԻՐ),
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր փաթեթ խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:

Զբոսաշրջությունը մեզ համար միայն աշխատանք չէ, այն հանդիսանում է որպես ոգեշնչման աղբյուր, որը ցանկանում ենք փոխանցել Ձեզ:

 

Շնորհակալ ենք Ձեր վստահության  համար:

 

Սիրով սպասում ենք:


www.DubaiTravel.am